Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արման Թաթոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել է Ադրբեջանի հարձակումների մանրամասները

Արման Թաթոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել է Ադրբեջանի հարձակումների մանրամասները
24.01.2017 | 16:07

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 23-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնավորապես, հանձնակատարի հետ քննարկվել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքի իրականացման մեխանիզմները: Հանձնակատարը կարևորել է նոր օրենքում առկա դրույթները, որոնք առնչվում են քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանը:


Քննարկվել են նաև նոր օրենքի պայմաններում ազատությունից զրկված անձանց, զինծառայողների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցեր և այլն:
Պաշտպանը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել 2016 թվականի դեկտեմբերի 29-ի, ինչպես նաև 2017 թվականի հունվարի 3-ի և 4-ի Չինարի գյուղի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների մանրամասները, պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները, ինչպես նաև կազմված զեկույցը, այդ թվում՝ ձեռքբերված ապացույցներով:


Դրանից բացի, հանդիպման ընթացքում Պատպանի կողմից մանրամասն ներկայացվել է Օ. Լապշինի հանձնման որոշման ու դրա անթույլատրելի բացասական նշանակության մասին: Ըստ Պաշտպանի՝ դա լրջագույն վտանգում է խոսքի ազատությունը, ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրվող խախտումների կանխարգելման հարցերում:

Դիտվել է՝ 1099

Մեկնաբանություններ